Ամերիկացի բոբսլեյիստ Ջոնի Քուինը, ով շաբաթ օրը ստիպված է եղել կոտրել լոգարանի դուռը՝ այնտեղից դուրս գալու համար, այսօր մնացել է իր հյուրանոցի վերելակում։
«Ոչ ոք չի հավատա, բայց մենք քիչ առաջ մնացել էինք վերելակում և չէինք կարողանում դուրս գալ», — իր թվիթերյան միկրոբլոգում գրել է մարզիկը։
Հիշեցնենք, որ նախորդ միջադեպի կապակցությամբ Քուինը գրել էր. «Հեռախոս չունեի օգնության կանչելու համար։ Օգտագործեցի բոբսլեյի հրում վարժության փորձը (լոգարանից – խմբ․) դուրս գալու համար»։