տուն ժամանց Շոու-բիզ Լյուբով Ուսպենսկայան Երեւանի շուկայում առեւտուր է արել. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

Լյուբով Ուսպենսկայան Երեւանի շուկայում առեւտուր է արել. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

180
0

Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայանով հմայիչարտաքինով եւ անկրկնելի ձայնով գերել է ոչ միայն տղամարդկանց,այլեւ կանանց սրտերըհաճախ է Երեւանում լինումԵրգչուհինծնունդով Կիեւից էսակայն իր հարազատ քաղաքն է համարումնաեւ Երեւանըորտեղ ապրել է 17 տարեկանիցՀենց այստեղ է նրաուշադրության արժանացել եւ հանդիսատեսի սերը ձեռք բերել:

«Երեւանում ես առաջին քայլերս արեցի բեմում: Աշխատում էի անհավատալի երաժիշտների հետ, եւ պարզապես վայելում էի այն ազատությունն ու ոգեշնչումը, որ սավառնում էին օդում: Այսօր երեկոյան ես այդ նորից կզգամ»,- Երեւան ժամանելուց առաջ Facebook-ի իր պաշտոնական էջում գրել էր երգչուհին:

Այս անգամ երգչուհին Հայաստան է ժամանել ոչ թե մենակ, այլ իր ընտանիքի մտերիմ ընկերոջ՝ ջութակահար Էդգար Հակոբյանի հետ, ով ուղեկցում էր Ուսպենսկայային բոլոր նկարահանումների ժամանակ: Հենց նա էլ NEWS.am STYLE-ին օգնեց բացառիկ հարցազրույց կազմակերպել երգչուհու հետ:

Լյուբապատմեք Հայաստան Ձեր այցի նպատակի մասին:

Ռուսական «Առաջին ալիք»-ն իմ հոբելյանի առիթով մեծ փաստագրական ֆիլմ է պատրաստում: Նկարահանումներն անցկացվում են արդեն մի քանի ամիս: Ժապավենում լուսաբանվելու են իմ կյանքի ամենակարեւոր իրադարձությունները, եւ քանի որ Հայաստանն այնտեղ կարեւոր տեղ է ունեցել, ֆիլմի մի հատվածը նվիրված է այս երկրին: Նկարահանող խմբի հետ անցել եմ այն վայրերով, որտեղ երգել եմ, սկսել իմ կարիերան: Նկարահանումներն անցկացվել են Ծաղկաձորում, Սեւանում, Երեւանում: Ֆիլմի այս հատվածը կարելի է անգամ անվանել «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»: Ես նույնիսկ հասցրել եմ շուկայում առեւտուր անել:

Ինքնե՞րդ եք շուկա գնում:

Ավելին, այսօր ես ինքս եմ առեւտուր արել: Պարզապես ինձ հարցրեցին, թե ինչո՞վ կզբաղվեի Երեւանում, եթե երգչուհի չդառնայի եւ մնայի այստեղ: Դե, ես էլ ինձ նոր իրավիճակում փորձեցի:

Հետաքրքիր է… Իսկ այն ժամանակաշրջանից ո՞րն է Ձեր ամենավառ հիշողությունը:

Ազատության զգացողությունը: Այստեղ ես կարող էի կատարել երգեր, որոնք անհնար էր երգել Ուկրաինայում: Այստեղ ես չէի զգում սովետական իշխանությունը, մարդիկ ավելի շատ էին ժպտում, կաշկանդվածություն չկար:

Իսկ հիմա, այստեղ գտնվելով, հիշողությունների գիրկն ընկնո՞ւմ եք:

Ոչ, հիշողությունների գիրկը չեմ ընկնում: Ավելի շատ ուրախություն եւ հաճույք է պարգեւում այստեղ լինելը: Ես հաճախ եմ Հայաստան այցելում:

Զրուցեց՝ Մարինա Ադուլյան

Մանրամասները՝ News.am Style կայքում 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here