Լիբիայի Զլիտեն քաղաքի բանտից շուրջ 100 բանտարկյալներ փախուստի են դիմել։ Այս մասին հաղորդում է YnetNews-ը։
Բանտի ղեկավարությունը ընդունել է, որ 220 բանտարկյալի հսկել է ընդամենը 4 աշխատակից, ինչի հետևանքով էլ հնարավոր չի եղել ապահովել բանտի անհրաժեշտ ապահովությունը։ Բանտարկյալները հայտնել են, որ իրենց անհրաժեշտ է բժշկական օգնություն, և երբ աշխատակիցը բացել է դարպասները, նրանք դուրս են փախել բանտից։
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ փախուստի դիմած 19 բանտարկյալներից 92-ը ձերբակալվել են։ Նրանցից երկուսը վիրավորվել են, երբ ոստիկանությունը կրակ է բացել փախուստի դիմածների ուղղությամբ։