տուն Լուրեր Լիբիայում ազատ են արձակվել Իտալիայի 2 քաղաքացիներ

Լիբիայում ազատ են արձակվել Իտալիայի 2 քաղաքացիներ

102
0

bonino

Իտալիայի արտաքին գործերի նախարար Էմմա Բոնինոն հայտարարել է, որ  հունվարին անհայտ անձանց կողմից գերված Իտալիայի երկու քաղաքացիները ազատ են արձակվել: Այս մսին հայտնում է France Presse-ը:

Նշվում է, որ Ֆրանչեսկո Սկալիզեն և Լուչանո Գալլոն, ովքեր  ծնունդով Կալաբրիայի հարավային շրջաններից են, անհետ կորել էին Լիբիայում  հունվարի 17-ին: Իրենց դատարկ մեքենան գտնվել էր Կիրեանաիկիի լքված թաղամասերից մեկում: Գերեվարումը համարվում էր իտալացիների անհետացման ամենահավանական տարբերակներց մեկը:

Իտալիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ իրենց քաղաքացիների ազատ արձակումը իրականացվել է իտալական և լիբիական իշխանությունների համատեղ ջանքերի արդյունքում: