Լիբանանի իշխանությունները հայտարարել են փոխզիջման գնալու և նոր կառավարություն ստեղծելու մասին, որը պետք է վերջ դնի երկրում 10 ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամին։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։
Կառավարության ներկայացուցիչ Սոհելա Բուջին հայտարարել է կառավարության նոր կազմը, որում, ինչպես և սպասվում էր, ընդգրկված են ինչպես շիական «Հըզբոլլահ» արմատական շարժման անդամները, այնպես էլ սուննի ներկայացուցիչները՝ նախկին վարչապետ Սաադա Հարիրիի գլխավորությամբ։
Նշվում է, որ էներգետիկայի նախկին նախարար Գեբրան Բասիլը նշանակվել է արտգործնախարարի պաշտոնում, իսկ պատգամավոր Նուհադ Մաշնուքը դարձել է ներքին գործերի նախարար։