տուն Քաղաքական Միջազգային Լենինին պետք է անմիջապես թաղել. ժիրինովսկու հերթական առաջարկը

Լենինին պետք է անմիջապես թաղել. ժիրինովսկու հերթական առաջարկը

522
0

dead

Ռուսաստանի լիբերալ դեմոկրտական կուսակցության նախագահ Վլադիմիր ժիրնովսկին կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է թաղել Կարմիր հրապարակի դամբարանում գտնվող Վլադիմիր Իլյիչին։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Այսօր Լենինի մահվան տարելիցն է։ Մենք միշտ պնդել ենք, որպեսզի վերացվի ամբողջ գերեզմանը՝ ոչ միայն Լենինի, այլև դամբարանի հետևում գտնվող պատի միջի հուղարկավորությունները»,- ասել է Ժիրինովսկին։

Նա կոչ է արել՝ բոլորին տեղափոխել Միտիշչիի պանթեոն, որտեղ «բոլորը կտեղավորվեն»։ Նրա խոսքերով՝ անիմաստ է տարեկան «հարյուր միլիոններ ծախսել Լենինին պահելու համար»։ «Թաղե՛լ անմիջապես»,- եզրափակել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here