Չինաստանում գրաքննության պատասխանատուները «սև ցուցակից» հեռացրել են ամերիկյան փոփ երգչուհի Լեդի Գագայի անունը և թույլատրել են նրա Artpop ալբոմի վաճառքը չինական շուկայում: Այս մասին տեղեկացնում են չինական լրատվամիջոցները։
Երեք տարի շարունակ իշխանությունները թույլ չէին տալիս Լեդի Գագայի «մուտքը» չինական շուկա` կածելով, որ նրա ոճը «վուլգար» է: Իսկ նրա որոշ երգեր արգելափակվում էին համացանցի չինական գոտում: Նոր ալբոմը չինական շուկա կմտնի որոշակի շտկումներով: Կփոխվի շապիկի դիզայնը, այնտեղ չի լինի երգչուհու կիսամերկ լուսակարը, ալբոմի Sexxx Dreams երգը կփոխարինվի X Dreams-ով: