Ֆուտբոլի լեգենդներ չեխ Պավել Նեդվեդը, իտալացի Ջենարո Գատուզոն, բրազիլացի Ռոբերտո Կարլոս և պորտուգալացի Դեկուն համաձայնել են մասնակցել ընկերական խաղի, որի նշանաբանն է` «պայքար ընդդեմ աղքատության»: Այս խաղը 11-րդ անգամ կազմակերպվում է բրազիլացի Ռոնալդոյի և ֆրանսիացի Զինեդին Զիդանի կողմից: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Խաղը կկայանա մարտի 4-ին Բերնի «Ստադ դե Սուիս» մարզադաշտում: Լեգենդների թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Յանգ բոյզ» թիմը, որը կազմված կլինի ակումբի նախկին և ներկա ֆուտբոլիստներից: Տոմսերն արդե վաճառվում են, դրանց գինը կազմում է 20-67 դոլար:
Ռոնալդոյի և Զիդանի թիմում հանդես են գալու Ռոնալդ դե Բուրն ու Ֆիլիպ Կոկուն (Հոլանդիա), Սթիվ ՄաքՄանեմանը (Անգլիա), Ռոբեր Պիրեսը, Կլոդ Մակելելն, Յուրի Ջորկաեֆը (Ֆրանսիա), Յենս Լեմանը (Գերմանիա), Գաիսկա Մենդյետան, Ֆերնանդո Հիերոն, Միչել Սալգադոն (Իսպանիա), պաուլո Սոուզան, Դեկուն (Պորտուգալիա), Ջովանի Էլբերը, Ժուլիանո Բալետին, Ռոբերտո Կարլոսը (Բրազիլիա), պավել Նեդվեդը (Չեխիա), Ջանլուկա Ջամբրոտան, Ջենարո Գատուզոն, Կրիստիան Վիերին (Իտալիա), Հաքան Շուքյուրը (Թուրքիա), Ֆրեդրիկ Յունգբերգը (Շվեդիա): Լեգենդների թիմում հանդես է գալու նաեւ բրազիլուհի Մարտա Վիեյրա դա Սիլվան: Իսկ խաղը դատելու է մրցավար Պիերլուիջի Կոլինան: