տուն Քաղաքական Միջազգային Լացի պատի մոտ իսրայելցիներն Աստծուց խնդրել են «ազատել իրենց Ջոն Քերիից»

Լացի պատի մոտ իսրայելցիներն Աստծուց խնդրել են «ազատել իրենց Ջոն Քերիից»

128
0

2349077637

Երուսաղեմում մի քանի հազար մարդ Լացի պատի մոտ աղոթել են Աստծոն, որպեսզի նա Իսրայելը փրկի «Ջոն Քերիի» նախաձեռնություններից։ Աղոթողների մեջ եղել են րաբբիներ, աջակողմյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերաբնակեցվածներ։ Աղոթքին  մասնակցել են նաև քաղաքաշինության նախարար Ուրի Արիելը և մի քանի պատգամավոր։ Այս մասին հաղորդում է NewsruIsrael-ը։

Աղոթքի առիթ է հանդիսացել պաղեստինա-իսրայելյան բանակցային գործընթացը, որը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարի կողմից։ Այս տարվա սկզբից քննադատություն է հնչում Ջոն Քերիի հասցեին, որի առաջարկած ծրագրով՝ վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելն ազատի պաղեստինյան որոշ տարածքներ, որտեղ արդեն կառուցվել են իսրայելյան բնակավայրեր։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here