Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին իսլամական հեղափոխության 35-ամյակի կապակցությամբ հնչեցրած ելույթում ասել է, որ աշխարհի և ոչ մի գերտերություն չի աջակցել հեղափոխությանը, որը տեղի է ունեցել իրենց երկրում 70-ականների վերջին: Այս մասին Ռուհանին ասել է Թեհրանի «Ազատության» հրապարակում հավաքված հոծ բազմությանը:
«Հեղափոխության տարեդարձը մեր ազգի ցնծությունն է: Սա մեր ողջ տարածքում ապրող մարդկանց հաղթանակի օրն է: Սա սրի հաղթանակ չէր սրի նկատմամբ, այլ հաղթանակ էր արյամբ՝ սրի նկատմամբ»,- ասել է նա` նշելով այս հեղափոխությունում նրա առաջնորդ Խոմեյնիի առանձնահատուկ դերը:
«Սա շարժում էր ճնշումների, բռնատիրության դեմ, և այն հանգեցրեց հանդարտության և միասնության»,- եզրափակել է նախագահը: