տուն Քաղաքական Միջազգային Իրանն ու Իրաքը պատրաստվում են «նավթային պատերազմ» հայտարարել Սաուդյան Արաբիային

Իրանն ու Իրաքը պատրաստվում են «նավթային պատերազմ» հայտարարել Սաուդյան Արաբիային

174
0

oil-war-stencil

Իրաքը մտադիր է մինչև 2020 թվականը երեք անգամ ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: Այս մասին հայտարարել է Էներգետիկայի հարցերով Իրաքի փոխվարչապետ Հուսեյն Ալ-Շահրիսթանին` ելույթ ունենալով «Մերձավոր Արևելքի էներգետիկ շուկան» թեմայով համաժողովին: Նրա խոսքերով, 2020 թվականին, արդյունահանումը ներկայիս 3 մլն բարելից  կհասնի 9 մլն բարելի:

«Մենք հասկանում ենք, որ աշխարհը տնտեսական աճի կարիք ունի վառելիքի հաշվին», — ասել է փոխվարչապետը: Այս քայլով Իրաքը ցանկանում է թուլացնել Սաուդյան Արաբիայի դիրքերը նավթային շուկայում և սկսել ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնումը, որը գրեթե ամբողջութամբ ոչնչացվել էր պատերազմի հետևանքով:

Ավելին, իրաքցիները ցանկանում են աջակցել Իրանի նավթարդյունաբերական ոլորտին, ինչը թույլ կտա միասնական հանդես գալ Սաուդյան Արաբիայի դեմ: «Իրանը մշտական կապի մեջ է մեզ հետ: Նրանք ցանկանում են մասնակցել մեր առաջարկած մոդելի իրագործմանը», — ասել է Ալ-Շահրիսթանին:

Ներկայում Իրանն ու Իրաքը միասին օրական արդյունահանում են 12,5 մլն բարել նավթ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here