տուն Քաղաքական Միջազգային Իրանը զրկվել է Ժնև 2-ին մասնակցելու իրավունքից

Իրանը զրկվել է Ժնև 2-ին մասնակցելու իրավունքից

234
0

UN Security Council Debates Future Of Kosovo

Միավորված ազգերի կազմակերպությունը հետ է կանչել Սիրիայի հարցով «Ժնև 2» կոնֆերանսիան մասնակցելու Իրանին հղված հրավերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հրավերը հետ է կանչվել այն պատճառով, որ Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունում «Ժնև 1»-ի արդյունքները։ ՄԱԿ-ում նշում են, որ Իրանը Մանտրյոյի հավաքից առաջ չի կիսում սիրիական հակամարտության կարգավորման սկզբունքների «ընդհանուր ըմբռնումը», ինչը դրված է Ժնևյան հայտարարության հիմքում։

«Բան Կի Մունը շարունակում է  համընդհանուր կոնսենսուսի կոչ անել Իրանին՝ «Ժնև 1»-ի հարցով։ Գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել, որ Մոնտրյոյի հավաքը կլինի առանց Իրանի», — ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բան Կի Մունը  հրավեր էր ուղարկել Իրանի արտգործնախարարին, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի դժգոհությունը, քանի որ Իրանը չի պատրաստվում ընդունել «Ժնև 1»-ի արդյունքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here