տուն Քաղաքական Միջազգային Իտալիայի նախագահը Մատեո Ռենցիին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն

Իտալիայի նախագահը Մատեո Ռենցիին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն

189
0

Matteo-Renzi

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հանձնարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Մատեո Ռենցիին՝ ձևավորել նոր կառավարություն: Իտալական Corriere Della Sera-ն հաղորդում է, որ երեքշաբթի օրը Ռենցին նոր խորհդակցություններ կսկսի խորհրդարանական ուժերի հետ՝ կոլաիցիոն կառավարություն ձևավորելու համար, քանի որ նրա ձախ կենտրոնամետ կուսակցությունն ի վիճակի չէ դա անել միայնակ:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության ներսում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում Մատեո Ռենցին, ով ստանձնել էր կուսակցության ղեկավարումը, պարտադրել էր նախկին վարչապետին հրաժարական տալ, քանի որ վերջինս չէր կարողանում արագ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումերը: