Իսրայելի բանակի զինվորականները գնդակահարել են 22-ամյա մի պաղեստինցու, ով, իսրայելական կողմի պնդմամբ, առաջինն է կրակ բացել։ Հաղորդում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմից 13 կմ հեռավորության վրա գտնվող Ռամալա քաղաքում։ Պաղեստինցի ականատեսները, իրենց հերթին, պնդում են, որ սպանված երիտասարդը զինված չի եղել։
Բացի այդ, հաստատվել է, որ վերոնշյալ իսրայելցի զինվորականները չեն դիմել բժիշկների օգնությանը։