տուն Լուրեր Ինչ հրահանգ տա նախագահը, նույնն էլ կկատարի ՍԴ-ն. Արմեն Մարտիրոսյան

Ինչ հրահանգ տա նախագահը, նույնն էլ կկատարի ՍԴ-ն. Արմեն Մարտիրոսյան

226
0

arm136121253838

Երեւանի ավագանուˋ «Բարև-Երեւան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ինչ հրահանգ տա նախագահական նստավայրը, նույն հրահանգը կկատարի Սահմանադրական դատարանը:

Անդրադառնալով 2 օր առաջ Երկրապահ կամավորականների 10-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե կուտակային կենսաթոշակային համակարգը անհարժեշտ բարեփոխում է, Արմեն Մարտիրոսյանը նշում է հետեւյալը.

«Դա ճնշում չէ,  ճնշում են այն ժամանակ, երբ որ մի մարմինը մյուս մարմնից անկախ է լինում: Քանի որ նախագահական նստավայրի  հրահանգները մինչեւ հիմա Սահմանադրական դատարանը հստակ կատարել է իր ստեղծման օրից, այս դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ առանձնահատուկ իրավիճակ կա: Ինչ որոշի նախագահը, այն էլ կորոշի ՍԴ-ն»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել էր.

«Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս եւ ասում ենք, այո 5 տոկոս պետք է խնայենք, բայց այդ  5 տոկոսը ապագայում բազմապատիկ հետ կստանաք: Մենք, ակնհայտ է, որ երկար ենք քննարկել եւ գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, այդ քայլը արվում է մեր զավակների, մեր փոքրիկների համար, որեւէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն: Բնակչության 80 տոկոսը դժգոհ է, բայց մենք հո ախմախ չենք, որ այդքան բանի վրա ռեսուրս ծախսենք»:

Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ սա պարզ ցույց է տալիս, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանը կկայացնի այն որոշումը, որը որ կայացրել է նախագահը: Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում.

«Եթե հասարակությունը այնպիսի ակտիվությամբ ճնշում բանեցնի, որ Սահմանդրական դատարանը հասկանա, որ այլ տարբերակ չունի, քան բավարարել ժողովրդի պահանջը, մնացած բոլոր պարագաներում  ինքը հրահանգներ կկատարի: ՍԴ-ն մինչեւ հիմա քաղաքական որոշումներ է կայացրել»:

Այն հացին, թե որքանով է հնարավոր, որ մարդկանց մեծաթիվ զանգված դուրս գա փողոց, Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրա հիմքերը կան:

«Առավել եւս, եթե այդ գործընթացը, որ սկսել են ոչ իշխանական 4 ուժերը, ավարտին  հասցնեն, շարունակական անեն,  ցանկությունը փորձեն կյանքի կոչել, կարծում եմ այդ պրոցեսը շատ արագ եւ շատ մեծ հզորությամբ կարող է լինել»,-հավելեց Մարտիրոսյանը: