տուն Լուրեր Ինչ կլիներ, եթե Ուկրաինան չհրաժարվեր ԵՄ ասոցացման համաձայնագրից

Ինչ կլիներ, եթե Ուկրաինան չհրաժարվեր ԵՄ ասոցացման համաձայնագրից

308
0

Viktor-Yanukovich

«Յանուկովիչը մեկ օրումˋ նոյեմբերի 21-ին որոշեց, որ Ուկրաինան գնում է ոչ թե դեպի Եվրոպա, այլ   բռնում է ինտեգրման ռուսական ուղին: Պարզ է , որ սա չէր ընդունվելու հասարակության կողմից, և այդ պատճառով էլ հասարակությունը և  եվրոպամետ ուժերը ոտքի կանգնեցին: Պարզ է չէ՞, որ ուկրաինացիները չեն ցանականում ապրել այնպես՝ ինչպես Բելառուսում են ապրում: Այս երկրի բնակչությունը անկախացումից հետո ազատ է ապրել և հիմա չի ցանկանում վերադառնալ այն կարգերը, որտեղից հեռացել է»,-անդրադառնալով Ուկրաինայում ծավալված իրադարձություններին, ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը կարծում է, որ  Ռուսաստանի կողմից մեծ ճնշում կա Յանուկովիչի իշխանության վրա: Նրա կարծիքով իրավիճակը կտրուկ կփոխվեր, եթե Ուկրաինան ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը. «Իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե Ուկրաինան ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը: Պարզ է, որ Ռուսասատանի կողմից ճնշում կար Ասոցացման համաձայնագրի մասնակից բոլոր չորս երկրների վրա: Մի բան հստակ է, որ երկրները ստորագրեցին կամ նախաստորագրեցին, ազատվեցին ռուսական ճնշումից, քանի որ Ռուսաստանում հասկացան, որ այդ երկրները այլևս իրենց ազդեցության գոտում չեն, և չեն կարող նրանց վրա ճնշումներ բանեցնելով՝ որևէ արդյունք արձանագրել: Մոլդովան և Վրաստանը այս առումով ճիշտ քայլ կատարեցին և հիմա իրենց երկրում չկան ցնցումներ: Ուկրաինան և Հայաստանը չստորագրեցին և հայտնվեցին այս իրավիճակում: Հայաստանում էլ մենք տեսնում ենք բավական ակտիվ բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք ունեն սոցիալական բնույթ»,- ասաց քաղաքագետը:

Մինչ  Վիլնյուսի գագաթնաժողովը, շատ փորձագետներ կարծում էին, որ Ասոցացման համաձայնագրին միանալը ավելի հեշտ կլինի Ուկրաինայի համար, քանի որ այդ երկիրը  մեծամասմաբ կախված չէ Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ այսօր արդեն իսկ պարզ է, որ Ասոցացման համաձայնագիրը ավելի շատ ցնցումներ ստեղծեց հենց այս երկրում: Այս կապակցությամբ քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը մեծ շահեր ունի Ուկրաինայի հետ կապված, և հասկանալի է, որ ՌԴ-ի կողմից արվելու էր ամեն ինչ, որպեսզի այդ երկիրը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց. «ՈՒկրաինան, անկախացումից ի վեր, բավական անկախ քաղաքականություն է վարել, սակայն չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի Դաշնության համար այս երկիրը մեծ նշանակություն ունի և Ռուսաստանի համար սա ճակատագրական պայքար էր»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here