Այսօր ԱԺ-ում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Կառավարության աշխատանքներին:
«2013-ին լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտատարել էր, որ ՀՀ -ի այն կառավարությունը, այս տարվա արդյունքներով, եթե չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հեռանա: Նա նշել էր, որ այս կառավարության աշխատանքները գնահատվելու են միայն արդյունքներով: Մինչդեռ կառավարությունն ինքն է հայտարարել, որ 7 տոկոս աճ չի ապահովում: Ինչու՞ այս կառավարությունը հրաժարական չի տալիս»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատեց պարոն Փաշինյանինˋ նշելով որ սա օրակարգի հետ կապ չունեցող հարց է:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քառօրյայի հարցերի մեծամասնությունը կառավարությանն է, երբ «ձեր կուսակցության ղեկավարի հայտարարության համաձայն, այն չպետք է լիներ»:
«Ղեկավար, ով նաեւ հայտարարել էր, որ կբացահայտվեն մարտի 1-ի 10 զոհերի սպանությունները»:
«Դուք բարկանում եք պարոն Փաշինյան, իսկ ես ձեզ հետ հանգիստ եմ խոսում: Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»,-պատասխանեց Աբրահամյանը: