տուն Լուրեր Բլոգ «Ինձ սպանելն անհնար է, ես միլիոնների սրտերում եմ».Մուամար Քադաֆի

«Ինձ սպանելն անհնար է, ես միլիոնների սրտերում եմ».Մուամար Քադաֆի

455
0

130371511358

Լիբիայի հարավ-արևմուտքում գտնվող Սաբհայի շրջանում սկիզբ առած քադաֆիականների դիմադրության շարժումը, թվում է, թևակոխում է ավելի կազմակերպված և արդյունավետ զինված պայքարի նոր փուլ: Համենայն դեպս, դրա մասին է վկայում վերջին օրերին տարածվող այն տեղեկատվությունը, ըստ որի «կանաչ սոցիալիստների» դեմ ռազմական գործողութուններին սկսել է մասնակցել ոչ ավել, ոչ պակաս բրիտանական թագավորական օդուժը:

Չնայած միջազգային լրատվամիջոցներում փորձ է կատարվում Լիբիայի հարավում դեռևս այս տարվա հունվարից զգալի հաջողություններ գրանցող «Կանաչ դիմադրության» գործողությունները ներկայացնել որպես բացառապես հարավլիբիական միջցեղային բախումների դրսևորումներ, իրականում թե՛ շարժման խորհրդանիշները և թե՛ հռետորաբանությունն ապացուցում են, որ փաստացիորեն գործ ունենք քադաֆիամետ ուժերի ռազմաքաղաքական ռևանշի կազմակերպված փորձի հետ:

Այս առումով, կարծես, «մարգարեական» է դառնում Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի «Ինձ սպանելն անհնար է, ես միլիոնների սրտերում եմ» հայտնի թևավոր խոսքը:

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում