տուն Լուրեր «Ժողովուրդ». Տղան երկկողմանի սուր թոքաբորբ է տարել, եւ արդեն անհնար է եղել...

«Ժողովուրդ». Տղան երկկողմանի սուր թոքաբորբ է տարել, եւ արդեն անհնար է եղել նրա կյանքը փրկել

126
0

Ժողովուրդ

Երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած, 1995թ. ծնված Արշակ Զադարյանը, մինչ այնտեղ հայտնվելը, վատ վիճակով տեղափոխվել է Կանազի հոսպիտալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այնտեղ բժիշկները, ստուգելով տղայի վիճակը, հրաժարվել են միջամտել, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: Մեզ հասած տեղեկություններով՝ Արշակը գաղտնի թոքաբորբ է տարել եւ նույնիսկ մինչ հիվանդության «բացահայտումը» 10 օրով արձակուրդում է եղել ու երբ վերադարձել է զորամաս, այդ ժամանակ նոր նկատվել է, որ նա տարօրինակ հազ ունի, եւ շտապ ուղարկել են բուժզննման: Մուրացանի հոսպիտալում բացահայտվել է, որ տղան երկկողմանի սուր թոքաբորբ է տարել, եւ արդեն անհնար է եղել նրա կյանքը փրկել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արշակի քեռին՝ Ա. Պետրոսյանը, ՊՆ-ում վարչության պետի տեղակալ է, իսկ Պետրոսյանի կինը Մուրացանի հոսպիտալում բուժքույր է աշխատում:

Գրում է  «Ժողովուրդ» օրաթերթը