«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա: «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճեն, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որեւէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, եւ ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»: Բայց սա միակ նամակը չէ: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաեւ ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն:
Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը