Ժնևում ընթանում է ԱՄՆ-Ռուսաստան-ՄԱԿ եռակողմ հանդիպում ներսիրիական հակամարտության կարգավորման հարցով։
Կողմերը ներկայացնում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այսօր նախատեսվում է հանդիպում ռուս դիվանագետների և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև։