տուն Լուրեր «Ժառանգություն»-ում կատարվող վերջին իրադարձություններից կուսակցությունն ավելի է ուժեղացել. Թևան Պողոսյան (տեսանյութ)

«Ժառանգություն»-ում կատարվող վերջին իրադարձություններից կուսակցությունն ավելի է ուժեղացել. Թևան Պողոսյան (տեսանյութ)

394
0

Այսօր Ազգային Ժողովի նիստին մասնակցելու էր եկել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ինչպես գիտենք, պարոն Պողոսյանը Ամանորի տոներից առաջ հայտարարել էր իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, սակայն օրերս հայտարարություն տարածեց, որ հետ է վերցնում մանդատը վայր դնելու դիմումը: Վերջին երկու տարիների «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը անհասկանալի է հասարակության համար, և հիմա հնչում են բազմաթիվ կարծիքներ, որ այս կուսակցությունը այլևս նախկինը չէ և շատերի համար անհսականալի է, թե ինչ է կատարվում «Ժառանգությունում» իրականում: Թևան Պողոսյանը կարծում է , որ իր մանդատի հարցը, խմբակցության ղեկավարի փոփոխությունը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ կուսակցության հեղինակության վրա, ավելին այն դրական էֆեկտ է ունենում. «Չեմ կարծում, թե այդ տեսակի երևույթները վնաս հասցնեն կուսակցության հեղինակությանը։ Հակառակը, դա ցույց է տալիս, որ մենք կենդանի օրգանիզմ են»,- ասաց Թևան Պողոսյանը AraratNews.am-ի հետ զրույցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here