տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան կոչ է անում շտապ բարեփոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը

Թուրքիան կոչ է անում շտապ բարեփոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը

263
0

1005375_10151968649220027_796450646_n_hfhr

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ պնդելով, որ Խորհուրդն արդյունավետ չէ իր ներկայիս տեսքով, ինչի ապացույցը Սիրիայի ճգնաժամի ընթացքում նրա դիրքորոշումն էր։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կողմից վետոյի կիրառումը դժվարացնում է Սիրիա հումանիտառ բեռների տեղափոխությունը։ «ՄԱԿ-ը խոշորագույն կազմակերպություն է, որը պայքարում է աշխարհում խաղաղության և անվտանգության համար, սակայն Անվտանգության խորհրդի անդամների անգործությունը թույլ չի տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սիրիացիներին օգնելու համար», — ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ պատերազմի ընթացքում Թուրքիայում հանգրվանել է սիրիացի 700 հազար փախստական, որոնց կեցությունն ապահովելու համար ծախսվել է 2.5 մլրդ դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here