Եթե Թուրքիան միջազգային արբիտրաժային դատարանում շահի հայցն ընդդեմ Իրանի, ապա երկիրը կստանա 2 մլրդ դոլար փոխհատուցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին հաղորդում է Hürriyet-ը:
Նախարարը հույս ունի, որ արբիտրաժային դատարանը որոշում կկայացնի հօգուտ Թուրքիայի: 2012 թվականի մարտին Անկարան պաշտոնապես դիմել է Միջազգային արբիտրաժային դատարան` վիճարկելով Թուրքիային մատակարարվող իրանական գազի գինը: Իրանը Թուրքիայի հետ պայմանագիրը ստորագրել էր 1996 թվականին, իսկ գազի գինը չէր հրապարակվել: Ենթադրվում է, որ Թուրքիան 1000 խորանարդ մետր գազի համար վճարում է 490 դոլար:
2012 թվականին BP-ն հայտնել էր, որ Իրանը Թուրքիա է մատակարարել 7,5 մլրդ խորանարդ մետր գազ: