Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Ռեյհանլը քաղաքում, պայթյունների կազմակերպման մեղադրանքով 33 մարդ, այդ թվում՝ 2 սիրիացի, կկանգնի դատարանի առաջ։ Հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 11-ին Ռեյհանլըում պայթել է երկու ականապատ ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է 53, վիրավորվել 155 մարդ։ Թուրքիան տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն և պատասխանատվությունը դրել Սիրիայի վրա, թեև պաշտոնական Դամասկոսը հերքել էր բոլոր մեղադրանքները։
Բացի այդ, կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նշել էր, որ պայթյունների այդ շարքն իրականացվել է իր երկիրը Սիրիայի հետ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։