Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել պետության կողմից դատարանների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու օրինագծին։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Մասնավորապես, այս նախագիծը ենթադրում է դատավորների և դատախազների նշանակման հարցում մեծացնել Արդարադատության նախարարության լիազորությունները։ Ընդդիմությունը հանդես է եկել վերոնշյալ օրենքի դեմ, քանի որ այն հարցականի տակ է դնում դատավորների անկախությունը։
Հավելենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրի այն։