Թուրքիայի ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ավելի քան 800 ոստիկաններ պաշտոնանկ են արվել կամ տեղափոխվել այլ պաշտոնների: Այս մասին հաղորդում է HaberTurk-ը:
Փոփոխություններ տեղի են ունեցել չորս քաղաքներում` Անկարա` 500 ոստիկան, Իզմիր` 274, Գազիանտեպ և Ստամբուլ` 55-ական:
Հիշեցնենք, որ նման տեղափոխությունները պայմանավորված են ոստիկանության կողմից կոռուպցիոն ցանցի բացահայտմամբ, ինչին ի պատասխան վարչապետ Էրդողանը հրահանգել է իրականացնել տեղափոխություններ ոստիկանական տարբեր մարմիններում, որոնց մեղադրում է դրսի ուժերի հետ ներքին լարվածություն առաջացնելու մեջ: