Թուրքական կառավարությունը երկրում կոռուպցիոն սկանդալից հետո որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել 166 դատավորների: Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն: Նման որոշում կայացվել է Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո, որը հաջորդել է կառավարությունը ցնցած կոռուպցիոն սկանդալին:
Պաշտոնանկ են արվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում աշխատող դատավորներ, դատախազներ, բարձրաստիճան ոստիկաններ: Պաշտոնից զրկվել են շուրջ 6 հազար ոստիկանական սպաներ, որոնք «մեղավոր էին» կոռուպցիոն սկանդալը բացահայտելու համար: