տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի հայ համայնքին է վերադարձվել տարիներ առաջ բռնագրավված ամենամեծ գույքը tert.am

Թուրքիայի հայ համայնքին է վերադարձվել տարիներ առաջ բռնագրավված ամենամեծ գույքը tert.am

145
0

g_imageԹուրքիայի հայ համայնքին է վերադարձվել տարիներ առաջ բռնագրավված ամենամեծ գույքը՝ Սուրբ Փրկիչ հիվանդանոցին հարակից հողատարածքը՝ 42.259 քմ ընդհանուր տարածքով, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

 

Հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե շատ ուրախ են այդ ձեռքբերման համար։

 

«Տարիներ տևած մեր պայքարն ու երազանքները վերջապես իրադարձություն դարձան։ Թուրքիայի հայ համայնքն իր կարևորագույն ունեցվածքներից մեկին վերատիրացավ։ Այդ ձեռքբերումը մեր հիմնադրամի և հանրության համար շատ կարևոր էր։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում օգնել են մեզ»,-ասել է նա։

Մանրամասները tert.am — ում: