Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը խնդրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հրաժարվել կարճ շրջազգեստներից և կրել ավելի պահպանողական հագուստ։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Ավստրալիա մեկնող Քեյթին նա կոչ է արել ընտրել ավելի խստաոճ զգեստներ և օգտվել իր անձնական խորհրդատուի ծառայություններից։ Խորհրդատուի առջև խնդիր է դրվել զարդեր ընտրել թագուհու հավաքածուից։ Նախատեսվում է, որ Քեյթն ավստրալիական շրջագայության ժամանակ օրական 4 զգեստ կփոխի։