Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին չորեքշաբթի օրը ստորագրել են արձանագրություն, որով ստեղծվում է երկու երկրների միջև համագործակցության բարձրագույն խորհուրդ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Այս խորհրդի առաջին նիստը տեղի կունենա Թուրքիայում՝ Իրանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, որին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն։