տուն Լուրեր Զինվորական ծառայությունից տարկետում է տրվել Օքֆորդի ասպիրանտին և ՀՀ հավաքականներ ընդգրկված մարզիկներին

Զինվորական ծառայությունից տարկետում է տրվել Օքֆորդի ասպիրանտին և ՀՀ հավաքականներ ընդգրկված մարզիկներին

191
0

karavar

Կառավարության այսօրվա նիստում մինչև 2014թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Սերգեյ Շահվերդյանին:

Հաջորդ որոշումներով ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Էդգար Մանուչարյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի երեք անդամի, մինչև 2014թ. ձմեռային զորակոչը` ազատ ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի մեկ անդամի: