Ռուսաստանցի հայտնի երգչուհի Զեմֆիրան մեղադրել է ռուսական Առաջին ալիքին, որը պատասխանատու էր Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողության համար՝ իր երգն առանց թույլտվության օգտագործելու մեջ։ Այս մասին նա գրել է սոցցանցերում իր պաշտոնական էջերում։
«Առաջին ալիքն անտեսել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները՝ օգտագործել «Խոչեշ» երգն առանց իմ թուլտվության»,- գրել է երգչուհին։ Տեղեկացնենք, որ երգի ռեմիքսը հնչել է մարզիկների՝ մարզադաշտ դուրս գալու ժամանակ։