տուն Լուրեր Զարուհի Փոստանջյանի ուղևորությունների հարցով չեմ զբաղվում. Դավիթ Հարությունյան

Զարուհի Փոստանջյանի ուղևորությունների հարցով չեմ զբաղվում. Դավիթ Հարությունյան

159
0

Zaruhi POSTANJYAN, ArmeniaZaruhi POSTANJYAN, Arménie

Այսօր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ներկայցրեց, թե ինչ զեկույցներով են հանդես եկել վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ հանդիպման ժամանակ:

Պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն մի կառույց է, որտեղ բարձրացվում են համաեվրոպական հարցեր, որոնք անդրադարձ են ունենում նաեւ Հայաստանի վրա:

«Եւ այդ ամենից դուրս մնալը կնշանակի, որ մեր խոսքը հասանելի չի լինի: Ակնկալիքներ ունենալ շատ պետք չէ նման կառույցներինց, ովքեր միշտ տանում են բալանսավորված մոտեցում, ինչը մեր կողմից չի ընդունվում: Այնուամենայնիվ մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Պատվիրակության անդամ, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց Էներգիայի դիվեսիֆիկացման վերաբերյալ զեկույցըˋ նշելով.«Մի շարք առաջարկություններ եղան, որոնք կարող են դիտարկվել ռազմավարական նոր մեխանիզմներ այլընտրանքային էներգիայի կիրառման համար եւ ՀՀ-ում կան մի շարք ուսումնասիրություններ այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ: »,-ասաց Շահգելդյանը:

Նա նշեց, որ ուրախալի է, որ հենց ԵԽԽՎ-ի կողմից չի ողջունվում գազի եւ նավթի սոցիալական զարգացման նավթադոլարները փոխանցել ռազմական ներուժի հիպերզարգացման վրա:

«Ինչը ուղեկցվում է ռազմական պատրաստվածության բարձրացմամբ եւ պատերազմի կոչերով, ինչը կատարվում է հենց  ադրբեջանցիների կողմից»,-ասում է Շահգելդյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու Զաորւհի Փոստանջյանը չէր ներկայացել եւ մասնկացել ԵԽԽՎ պատվիրակության կազմի հադիպմանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Ես Զարուհի Փոստանջյանի ուղեւորությունների հարցով չեմ զբաղվում եւ ճիշտ կլինի իրենից հարցնեք»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here