տուն Քաղաքական Միջազգային Երկքթանի շունը գտել է իր տերերին (տեսանյութ)

Երկքթանի շունը գտել է իր տերերին (տեսանյութ)

163
0

Snuffles-the-Dog-3121113

Մինչև վերջերս Ֆսֆսացող անունով գերմանական հովվաշունը, որը բնակվում էր Շոտլանդիայի կենդանիների ապաստարաններից մեկում, չէր կարողանում գտնել իր տերերին: Բանն այն է, որ ոչ ոք չէր ցանկանում վերցնել այս շանը, քանի որ այն ուներ երկու քիթ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

5-ամսական շան մասին տեսանյութն արագ տարածվել էր համացանցում այն բանից հետո, երբ այդ ապաստարանի աշխատակիցներից մեկը համացանցում հրապարակել էր շան նկարը:  Հաջորդ իսկ օրը եղել է ավելի քան 60 դիմում, որոնց հեղինակները պատրաստ էին իրենց մոտ վերցնել Ֆսֆսացողին և խնամել նրան: Սակայն շոտլանդացի մասնագետներն ուշադիր հետևել են բոլոր դիմումները, ինչի արդյունքում երկքթանի շնիկն ուղևորվել է Շոտլանդիայի Արևելյան Լաթիան շրջան: