տուն Քաղաքական Միջազգային Երկիր մոլորակի բնակիչների կեսը ցանկանում է լքել իր պետությունը

Երկիր մոլորակի բնակիչների կեսը ցանկանում է լքել իր պետությունը

226
0

75981002_earth_largest_population_ever_1

«Հույսի և հուսահատության գլոբալ բարոմետր» ամենամյա սոցհարցման արդյունքում պարզվել է, որ Երկրագնդի բնակչության կեսից ավելին ցանկանում է լքել իր պետությունը: Այդ հարցման արդյունքները հրապարակվել են «Ռոմիր» հետազոտական հոլդինգի կայքում:

Երկրագնդի բնակչության մոտավորապես 38 տոկոսն է միայն, որ ցանկանում է մնալ իր պետությունում և այնտեղ իրեն երջանիկ է  զգոմ:

Ամենաշատը մարդիկ ցանկանում են տեղափոխվել ԱՄՆ` 9%, այնուհետև Կանադան և Ավստրալիան են` 7-ական %, Շվեյցարիայում բնակվելու ցանկություն ունի Երկրի բնակչության 6%-ը: Տասնյակում են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան` 4-ական %, Իտալիան, Սաուդիան Արաբիան` 3-ական %, Իսպնաիան` 2%, Բրազիլիան` 1%:

Ամենաշատը իրենց երկրներից դժգոհ են այն մարդիկ, որոնք վերջերս են իրենց մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները: Աֆղանստանը չլքելու մասին հայտնել է բնակչության ընդամենը 21%-ը։ Սա ամենացածր ցուցանիշն է 65 ուսումնասիրված երկրների մեջ: Այս ցուցակում են նաև Կոսովոն (22%), Պակիստանը (22%), Սերբիան (27%), Ուկրաինան  (22%), Լեհաստանը (28%)« Մեքսիկան (28%):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here