Եվրոպայում յուրաքանչյուր գազանանոց մեկ տարում միջինը 5 կենդանի է սպանում։ Ստացվում է, որ Գազանանոցների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի անդամները ավելի քան 1700 կենդանի են սպանում։
Ընդ որում, այս ցուցանիշի մեջ չեն մտնում այն գազանանոցներում սպանված կենդանիները, որոնք ԳԱԵԱ անդամ չեն հանդիսանում։ Associated Press-ի լրագրողները փորձել են կապ հաստատել տասնյակ գազանանոցների հետ և պարզել, թե ինչու են կենդանիները բռնությամբ սպանվում։
Վերոնշյալ հաստատություններից երկուսն առհասարակ հրաժարվել են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։ 4 գազանանոցներ բացահայտ կերպով հայտարարել են, որ իրենց մոտ տարեկան 3-ից 30 կենդանի է սպանվում։ Եվս 4-ը պնդում են, որ կենդանիներին զրկում են կյանքից միայն այն դեպքում, երբ նրանք ծանր հիվանդ են։