տուն Uncategorized Եվրամիություն — Մաքսային միություն՝ 71։20․ Սոչի 2014, մեդալների ընդհանուր հաշվարկ

Եվրամիություն — Մաքսային միություն՝ 71։20․ Սոչի 2014, մեդալների ընդհանուր հաշվարկ

108
0

32D038685C15E32D276EF3E085A993_h344_w598_m2_q90_cSyeGxLHM

Ավարտվեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ութերորդ օրվա ծրագիրը։

Մեդալների ընդհանուր հաշվարկը շարունակում վստահորեն գլխավորել Գերմանիայի հավաքականը։

Այսօր իրենց մեդալային պաշարը զգալի ավելացրին Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները, որոնք նվաճեցին երկուական ոսկե մեդալ, իսկ Ռուսաստանը նաև տիրացավ մեկ արծաթե մեդալի։ Դրա շնորհիվ Ռուսաստանը կարողացավ դուրս գալ մեդալների ընդհանուր հաշվարկի երրորդ, իսկ Լեհաստանը՝ ութերորդ հորիզոնական։

Այսօր և մինչև օլիմպիական խաղերի ավարտը, բացի մեդալների ընդհանուր հաշվարկի լավագույն տասնյակին Ձեզ ծանոթացնելը (մեդալների ամբողջ աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումով), մենք կներկայացնենք նաև Եվրամիության և Մաքսային միության անդամ երկրների մեդալների ընդհանուր հաշվարկը։

Վաղը կխաղարկվի մեդալների 5 հավաքածու։

N  Երկիր

ոսկի

արծաթ

բրոնզ

ընդհանուր

 1  10 Գերմանիա 7 3 2 12
 2  8 Շվեյցարիա 5 1 1 7
 3  5 Ռուսաստան 4 6 5 15
 4  4 Կանադա 4 5 3 12
 5  2 Նիդեռլանդներ 4 4 6 14
 6  3 ԱՄՆ 4 3 7 14
 7  1 Նորվեգիա 4 3 6 13
 8  14 Լեհաստան 4 0 0 4
 9  1 Չինաստան 3 2 0 5
 10  Untitled Բելառուս 3 0 1 4
 eu Եվրամիություն 23 25 23 71
 ussr_flag_patch_13-2fi7apy Մաքսային միություն 7 6 7 20

Մեդալների ընդհանուր հաշվարկի ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ Սոչի 2014-ի պաշտոնական կայքում։