ՀՀ-ն կարեւոր նշանակություն է տալիս քաղաքական առաջնահերթություններից մեկինˋ Եվրամիության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱԺ պատվիրակության ղեկավար Սամվել ֆարմանյանը:
Ինչպես գիտենք, փետրվարի 5-6-ը հայկական պատվիրակությունը մասնակցել էր Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի հերթական նիստին:
Ֆարմանյանը նշեց, որ առաջիկայում կհստակեցվեն համագործացության նոր սկզբունքներ, նոր թիրախներ, որով այսուհետ կընթանան Հայաստան-ԵՄ հարբերությունները:
«ՀՀ-ն երեք չի բացառել իր ներգրավվածությունը եվրասիական գործընթացներում եւ հնարավոր է անդամակցությունը Մաքսային միությանը: Եվրախորհրդարանում գործող շատ պատգամավորների մոտ կա չհասկացվածություն ՀՀ արտաքին քաղաքականության մոտեցումների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Մաքսային միությանը եւ այստեղ, որպես խորհրդարանականներ, մեր արտաքին քաղաքական կորպուսը որոշակի անելիք ունի»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Նա հավելեց, որ նիստերը տեղի են ունեցել, սակայն այդ նիստերի ընթացքում նրանց չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության եզրափակիչ տեքստի շուրջ:
«Դա նիստի համար անարդյունավետ է եղել, բայց դա ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններում փակվող դուռ, ճիշտ չէ»,-ասաց Ֆարմանյանը:
տուն Լուրեր Եվրախորհրդարանի շատ պատգամավորների մոտ կա չհասկացվածություն ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ. Սամվել ֆարմանյան