ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս մասին նա ասել է CNN-ին՝ The Lead with Jake Tapper հաղորդաշարի շրջանակներում։
«Ես հեռանում եմ քաղաքականությունից։ Որևէ ծրագիր չունեմ։ Սա իմ վերջին կանգառն է»,- ասել է Քերին։
Այս պահի դրությամբ Դեմոկրատական կուսակցությունից առաջիկա նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածուներն են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ փոխանախագահ Ջո Բայդենը։