Ինչպես գիտենք Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` քաղաքից չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ հունվարի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ հետ մեքենաներով գնացել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ և անախորժություն հրահրել: Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը չի ցանկացել որևէ կարծիք հայտնել կատարվածի վերաբերյալ. «Ոստիկանությունը հայտարարել է, որ հարուցվել է քրեական գործ, ուստի զերծ կմնան որևէ մեկնաբանություն տալուց, այդ թվում նաև ընթացքի մասին»,- ասել է Եգանյանը: