Արդեն տեղեկացրել ենք, որ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայից Հռոմի չվերթ կատարող ինքնաթիռը, հնարավոր է առևանգված է, քանի որ Եթովպիայի տարածքից դուրս գալուց հետո ինքնաթիռի անձնակազմը առևանգման ազդանշան էր տվել։
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն անսպասելի վայրէջք է կատարել Ժնևի միջազգային օդանավակայանում այն բանից հետո, երբ որոշ ժամանակ շրջել է Շվեյցարիայի օդային տարածքում մի քանի ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ։
Ethiopian Airlines ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անձակազմի և ուղևորների կյանքին ոչինչ չի սպառնում։
Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հայտնի չէ նաև, թե արդյոք ինքնաթիռն իրոք առևանգվել էր։