տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի պաշտպանության նախարարը հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Եգիպտոսի պաշտպանության նախարարը հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

208
0

0,,16920926_303,00

Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Քուվեյթի Al-Seyassah պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ այս քայլը պատասխան է Եգիպտոսի ժողովրդի սպասումներին։ Փորձագետները կարծում են, որ մոտ վեց ամիս անց կայանալիք ընտրություններում Սիսին կլինի հաղթելու ամենահավանական թեկնածուն, քանի որ նախորդ տարի նախագահ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, որին բանակն ակտիվ մասնակցություն ունեցավ, ՊՆ ղեկավարը մեծ ժողովրդականություն է վայելում եգիպտացիների մեջ։

Տեղեկացնենք նաև, որ հունվարի վերջին Եգիպտոսի բարձրագույն զինվորական խորհուրդը Ալ-Սիսիին առաջադրել էր նախագահի թեկնածու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here