Փետրվարի 7-ին տեղի կունենա հայ-ադրբեջանական շփման գծի մոնիթորիգ, որը կանցի Ֆիզուլիի և Հորադիզի ուղղությամբ։ Այս մասին հայնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Հաղորդում է Trend գործակալությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմից մոնիթերինգին կմասնակցի ԵԱՀԿ նախագահ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա օգնական Ուիլյամ Փրայորը։
Հիշեցնենք նաև, որ շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքներն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ կայացած հանդիպման ժամանակ:
Նաև նշենք, որ Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրություն է տարածել, որում մասավորապես ասված է. «Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչ այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, և կարևորել է նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար»: