Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրքհալտերը, ով նաև նախագահում է ԵԱՀԿ-ում, հայտարարել է, որ մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներով և հայտարարել է, որ իր կազմակերպությունը իր վիճակի է անկախ միջնորդ դառնալ այդ երկրի իշխանությունների և ընդդիմության միջև։ Նրա հայտարարության տեքստը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
«ԵԱՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և մեխանիզմները, որպեսզի նման իրավիճակներում հանդես գա որպես անաչառ միջնորդ, և պատրաստ է աջակցել Ուկրաինայի իշխանություններին՝ լարվածությունը նվազեցնելու, ինչպես նաև հակամարտության հետագա էսկալացիան կանխելու հարցերում», — նշել է Բուրքհալտերը։
Տեղեկացնենք, որ այսօր ամբողջ գիշեր չեն դադարել բախումները Կիևի կենտրոնում։ Կան բազմաթիվ վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների մեջ։