տուն Uncategorized Դրամատիկ պայքարում չմշքավազորդների մրցումներում հաղթեց լեհ Զբիգնև Բրուդկան․ Սոչի 2014

Դրամատիկ պայքարում չմշքավազորդների մրցումներում հաղթեց լեհ Զբիգնև Բրուդկան․ Սոչի 2014

128
0

zbigniew-Bórdk-asoczhi-łyzwiarstwo-szybkie

Սոչիի «Ադլեր Արենայում» չմշքավազքի տղամարդկանց 1500 մետր մրցատարածության մեդալների խաղարկության ավարտ դրամատիկ ավարտ ունեցավ։

Մինչև վերջին պահը հայտնի չէր, թե մարզիկներից ով կնվաճի օլիմպիական ոսկին։ Նիդեռլանդցիները, ովքեր նվաճել էին այս մարզաձևի՝ մինչև հիմա խաղարկված բոլոր ոսկե մեդալները, այսօր նույնպես հավակնում էին առաջին հորիզոնականին։ Ս

Սակայն նիդեռլանդցի Կուն Վերվեյն ընդամենը երեք հազարերորդական վայրկյան զիջեց առաջին հորիզոնականը զբաղեցրած լեհ մարզիկ Զբիգնև Բրուդկային, ով և արժանացավ ոսկե մեդալի, իսկ Վերվեյը բավարարվեց արծաթե մեդալով։

Երրորդ տեղը զբաղեցրեց կանադացի Դենի Մորիսոնը։