տուն Սպորտ Դորտմունդի Բորուսիան դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ

Դորտմունդի Բորուսիան դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ

163
0

0,,17185365_303,00

Դորտմունդի «Բորուսիան» երեկ դուրս է եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում առավելության հասնելով «Այնտրախտի» նկատմամբ։

Խաղի միակ գոլը 83-րդ րոպեին խփել է դորտմունդցիների հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեից և փոխարիվել է 90-րդ րոպեին։

Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանան այսօր։ Հանդիպելու են «Հոֆենհայմն» ու «Վոլֆսբուրգը», «Բայերն» ու «Կայզերսլաուտերնը», «Համբուրգն» ու «Բավարիան»։