Բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլին հերքել է ամերիկյան կայքերում շրջանառվող այն տեղեկությունը, թե ինքը ինտիմ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։
«Լիովին հիմար պատմություններ իմ և Բիլ Քլինթոնի մասին։ Բացարձակ սուտ է։ Հիմա գործի կանցնեն իմ փաստաբանները», — գրել է Twitter-ի իր էջում դերասանուհին։ The Daily mail-ը գրել է, որ խոսքը 15 տարվա վաղեմության մի պատմության մասին է, երբ Քլինթոնի և Հերլիի հարաբերությունները տևել են շուրջ մեկ տարի։