տուն Լուրեր Դատարանները կուրորեն քննիչի միջնորդությունը երկարացնում են

Դատարանները կուրորեն քննիչի միջնորդությունը երկարացնում են

268
0

TH_Volodya-Avetisyan-2

Վաղը ժամը 11:00-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի կունենա ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Կալանքը երկարացվել էր 2 ամսով եւ ես դա բողոքարկել եմ: Վաղը  իմ բողոքն է լսվելու Վերաքննիչ դատարանում»,- ասաց Զաքարյանը:

Այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել Վոլոդյա Ավետիսյանի կալանքը անընդհատ երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն ներակայացնելը դատարան, Արա Զաքարյանը պատասխանեց.

«Փաստացի դուրս է գալիս՝ անելիքներ չունեն: Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում զուտ հայացքների համար: Որեւէ  այլ տրամաբանական բացատրություն չկա: Դատարաններն էլ կուրորեն քննիչի միջնորդությունը երկարացնում ենˋ հաշվի չառնելով նույնիսկ Վճռաբեկ դատարանի տվյալ հարցի  վերաբերյալ իրավական դիրքորոշումները»,- հավելում է Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝  խոշոր չափերի խարդախություն:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here