տուն Լուրեր Դատապարտյալը ածելին դրել է պարանոցին և սպառնում է ինքնավնասել. Արթիկի ՔԿՀ

Դատապարտյալը ածելին դրել է պարանոցին և սպառնում է ինքնավնասել. Արթիկի ՔԿՀ

207
0

download

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ը, այս պահին արտակարգ իրավիճակ է Արթիկի ՔԿՀ-ում:

Այսօր պետք է տեղի ունենար Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ բողոքի դատական նիստը, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Սակայն ՔԿՀ-ի պետը տեսնելով լրագրողներին հայտնել է, որ նրանք իրավունք չունեն մասնակցելու դատապարտյալի դատական նիստին: Դատավորն Արտակ Հակոբյանի կնոջը նույնպես արգելել է ներկա գտնվել դատական նիստին, ով Yerevannews.am-ի թղթակցին հայտնել է, որ իր ամուսինն ածելին դրել է պարանոցին և սպառնում է ինքնավնասել և կոչ է անում դատարանին չխոչնդոտել լրագրողների մուտքը դատարան:

Այս պահին դատական նիստերի դահլիճում լարված իրավիճակ է, քանի որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը հարվածում է դատական նիստերի սեղաններին և աթոռներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here